Տեխնիկական պարտություն է գրանցվել «Սեւանին»

Նոյեմբերի 20-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի նախագահ Կարեն Հովհաննիսյանի նախագահությամբ: Կոմիտեն քննարկումների արդյունքում՝ 5 կողմ և 0 դեմ ձայներով որոշել է հաստատված համարել «Սևան» թիմի կողմից կարգապահական խախտում թույլ տալը և ղեկավարվելով ՀՖՖ Կանոնակարգի 40-րդ հոդվածի 5-րդ կետով` գրանցել 0:3 հաշվով տեխնիկական պարտություն «Սևան» թիմին և «Սևան» ՖԱ ակումբին տուգանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300․000 ՀՀ դրամի չափով։

Նիստի ընթացքում կայացած որոշումները կարող եք տեսնել այստեղ: