Ալեքսանդր Տարխանովը վերադարձել է «Փյունիկ»

«Փյունիկի» ղեկավար կազմում տեղի է ունեցել համալրում։ Ակումբ է վերադարձել Ալեքսանդր Տարխանովը։ Ռուս մասնագետը կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը և կզբաղվի «Փյունիկ» ակադեմիայի զարգացմամբ, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տարխանովը «Փյունիկում աշխատել է 2019 և 2020թթ․։ Նրա գլխավորությամբ «Փյունիկը» հռչակվել է Հայաստանի փոխչեմպիոն և Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման փուլում հասել է մինչև երրորդ փուլ։

Նշվում է, որ Ալեքսանդր Տարխանովի անմիջական մասակցությամբ «Փյունիկ» մարզաբազայում արդեն կազմակերպվել է փառատոն ակումբի սաների համար, ուղղված տեխնիկական տվյալների բարելավմանը։