Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց Տալլինում

ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի չորրորդ մրցափուլի Էստոնիա-Հայաստան խաղին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 13-ին նախախաղային մարզում անցկացրեց Տալլինի «Ա Լը Կոք» մարզադաշտում։ Մարզմանը չէր մասնակցում Վարազդատ Հարոյանը, ով Վրաստանի դեմ նախորդ խաղում ստանալով Ազգերի Լիգայի այս խաղարկությունում իր երկրորդ զգուշացումը՝ որակազրկված է, և չի կարող մասնակցել Էստոնիայի դեմ առաջիկա հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Էստոնիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 14-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։ ՀՖՖ TV-ն պատրաստել է նախախաղային մարզումից տեսանյութ, որը կարող եք դիտել ստորև

Hot Videos