Ստեֆանովիչն «Արարատից» տեղափոխվեց «Շիրակ»

Սերբ դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը հանդես կգա «Շիրակում», հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երկկողմանի համաձայնությամբ խզվել է ակումբի ու Ստեֆանովիչի միջև գործող պայմանագիրը։ Սերբ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին»: Նա մասնակցել է Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպման։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am