Սպերցյանը Հայաստանի հավաքականում փոխարինեց Մովսիսյանին, սա հիանալի է. Սերգեյ Գալիցկի

Ռուսական «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին ծավալուն հարցազրույց է տվել է «Коммент.Шоу»-ին՝ անդրադառնալով մի շարք թեմաների: Վերջում հայազգի գործարարը կիսվել է զգացումների մասին, որոնք միշտ ուղեկցում են իրեն հարազատ թիմի խաղերին սպասելիս ու դրանց ընթացքում: Իր խոսքում Գալիցկին պատմել է, թե որքան հաճելի է հետևել այն տղաների խաղին, որոնց ճանաչում է վաղ տարիքից ու որոնք տարիներ անց կարողանում են իրենց խաղով գրավել ֆուտբոլասերին: Վերջիններս, ըստ նրա, գալիս են խաղադաշտ էմոցիաներ ստանալու համար:

«Վերցնենք թեկուզ նույն Սպերցյանին: Նույնիսկ լուսանկար կա, որտեղ նա պատանի հասակում կանգնած է Յուրա Մովսիսյանի կողքին: Ոչ ոք չգիտեր, որ այդ պատմությունը նման ընթացք կունենա. մեկը կփոխարինի մյուսին Հայաստանի ազգային հավաքականում: Սա հիանալի է»,- ասել է Գալիցկին: