Ազգերի լիգա. Իսպանիան հաղթեց Իտալիային ու դուրս եկավ եզրափակիչ

Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչի շրջանակներում Իսպանիայի ազգային ընտրանին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց Իտալիայի հավաքականի հետ, հաղթեց 2:1 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ֆերան Տորեսը (Իսպանիայի կազմում դարպասին կատարած Ֆերան Տորեսի վերջին յոթ հարվածից վեցն ավարտվել է գոլով), հյուրերից միակ գոլը խփեց Պելեգրինին: Հավելենք, որ իսպանացիների երկրորդ գոլից երեք րոպե առաջ կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից հեռացվեց տանտերերի պաժտպան Լեոնարդո Բոնուչին: Վերջինս իր 112-րդ հանդիպումն անցկացրեց ազգային թիմի կազմում: Այս ցուցանիշով Իտալիայի հավաքականում ամենաշատ խաղեր անցկացրած խաղացողների շարքում «Յուվենտուսի» խաղացողը յոթերորդն է:

Իտալիայի ընտրանու անպարտելիության շարքն ընդհատվեց: Այս ընթացքում Ռոբերտո Մանչինիի գլխավորած հավաքականը տարավ 28 հաղթանակ ու 9 խաղ ավարտեց ոչ-ոքի: Վերջին անգամ «Սկուադրա Աձուրան» պարտվել էր 2018 թվականի սեպտեմբերի 10-ին Պորտուգալիային Ազգերի լիգայի խաղարկության շրջանակներում: Մինչեւ Իսպանիայի հետ մրցավեճը Իտալիան բրազիլացիների ու իսպանացիների հետ կիսում էր 35 խաղից կազմված անպարտելիության ռեկորդը: Հիշեցնենք, որ Մանչինիի օրոք Իտալիան ամիսներ առաջ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Հատկանշական է, որ Մանչինիի օրոք Իտալիան միայն երկրորդ անգամ խաղում բաց թողեց երկու գոլ: Առաջին անգամ նման բան տեղի էր ունեցել 2018 թվականի հունիսին Ֆրանսիայի հետ ստուգողական խաղում (1:3):

Ի դեպ, սկսած 1998 թվականի նոյմեբերից առաջին անգամ Իսպանիան կարողացավ երկու գոլ խփել Իտալիայի հարկի տակ: 1998 թվականին կայացած ընկերական խաղն ավարտվել է 2:2 հաշվով:

Իտալիան ու Իսպանիան մրցեցին 39-րդ անգամ: Մինչ այս կողմերի միջեւ հավասարություն էր՝ 11-ական հաղթանակ ու 16 ոչ-ոքի: Թերեւս միայն Շվեյցարիայի հետ է (23) Իտալիան ավելի շատ ոչ-ոքի խաղացել, քան Իսպանիայի հետ:

Իսպանիայի հավաքականը կրկին կխաղա միջազգային մրցաշարի եզրափակչում: Մինչ այս իսպանացիները հաղթել են 1964, 2008, 2012 թվականներին կայացած Եվրոպայի առաջնություններում, 2010 թվականին կայացած Մունդիալում: Եզրափակիչներում պարտվել են երկու անգամ՝ Եվրո 84 եւ Կոնֆեդերացիաների գավաթ 2013:

ԻՏԱԼԻԱ-ԻՍՊԱՆԻԱ 1-2 (0-2) MC
0-1՝ Ֆեռան Տոռես 17՛, 0-2՝ Ֆեռան Տոռես 45՛, 1-2՝ Լորենցո Պելեգրինի 83՛
ԻՏԱԼԻԱ. 2.Ջիովանի Դի Լորենցո, 6.Մարկո Վերատի (5.Մանուել Լոկատելի, 58), 8.Ժորժինյո (7.Լորենցո Պելեգրինի, 64), 10.Լորենցո Ինսինյե (20.Մոյզե Քին, 58), 13.Էմերսոն, 14.Ֆեդերիկո Կյեզա, 18.Նիկոլո Բարելլա (4.Դավիդե Կալաբրիա, 72), 19.Լեոնարդո Բոնուչի, 20.Ֆեդերիկո Բերնարդեսկի (3.Ջորջիո Կյելինի, 46), 21.Ջանլուիջի Դոնարումա, 23.Ալեսսանդրո Բաստոնի
ԻՍՊԱՆԻԱ. 2.Սեսար Ասպիլիկուետա, 3.Պո Տոռես, 5.Սերխիո Բուսկետս, 8.Կոկե (20.Մերինո, 75), 9.Գավի (10.Սերխիո Ռոբերտո, 84), 11.Ֆեռան Տոռես (7.Յերեմի Սանտոս, 49), 17.Մարկոս Ալոնսո, 19.Էմերիկ Լապորտ, 21.Միկել Օյարսաբալ, 22.Պաբլո Սարաբիա (6.Բրայան Խիլ, 75), 23.Ունայ Սիմոն
Զգուշացում՝ Լեոնարդո Բոնուչի 30՛ (Ի), Մանուել Լոկատելի 82՛ (Ի), Սեսար Ասպիլիկուետա 45՛ (Ի), Պաբլո Սարաբիա 65՛ (Ի), Յերեմի Սանտոս 71՛ (Ի), Միկել Օյարսաբալ 89՛ (Ի) ; Հեռացում՝ Լեոնարդո Բոնուչի 42՛ (Ի)