Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում Գյումրու «Շիրակն» այսօր Բուխարեստում մրցելու է «Ստյաուայի» հետ: Շիրակցիները մրցավայր են մեկնել 19 ֆուտբոլիստով, որոնց թվում է կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոն:
Անցած մրցաշրջանի ավարտից հետո նիգերացի խաղացողը, որը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, փորձում էր կարիերան դասավորել Ղազախստանում, սակայն արդեն վերադարձել է և այս պահին գտնվում է «Շիրակի» ճամբարում:
Հարկ է նշել, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Ուդոյին հրավիրել է հավաքական՝ առաջիկա երկու խաղին նախապատրաստվելու համար: Իսպանացի մասնագետի կողմից հրավիրված խաղացողների ցանկն այսօև հրապարակել է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Նիգերիացի լեգեոների անվան դիմաց նշված է «Արարատ» անունը: Ըստ ամենայնի խոսքը վերաբերում է Երևանի «Արարատին»: Ստացվում է՝ Ուդոն գոնե այս պահին համարվում է «Շիրակի» ֆուտբոլիստ: