Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը և երեկոյան կանցկացնի առաջին մարզումը ՀՖՖ Տեխիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Առայժմ հավաքականին են միացել միայն VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

  • Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»
  • Անատոլի Այվազով — «Ուրարտու»
  • Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»

Պաշտպաններ

  • Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»
  • Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
  • Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
  • Հրայր Մկոյան — «Արարատ»
  • Ժիրայր Մարգարյան — «Արարատ»

Կիսապատշպաններ

  • Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»
  • Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
  • Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
  • Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»
  • Ալիկ Առաքելյան — «Արարատ»

Հարձակվող

  • Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»

Հոկտեմբերի 4-ին ազգային ընտրանին կմեկնի Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք, որտեղ կշարունակի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին: Այստեղ մեր ընտրանուն կմիանան հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները: Հաշվի առնելով Երևանից Ռեյկյավիկ թռիչքի երկարությունը՝ որոշվել է մարզական հավաքը սկսել Ֆրանկֆուրտում՝ թռիչքի տարածությունը կրճատելու, ինչպես նաև արտերկում հանդես եկող ֆուտբոլիստների ժամանումը մարզական հավաքին ավելի հարմարավետ կերպով կազմակերպելու նպատակով: Ազգային հավաքականն Իսլանդիա կմեկնի հոկտեմբերի 6-ին:

Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման փուլի J խմբում նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիային, ապա 3 օր անց Բուխարեստում կմրցի Ռումինիայի ընտրանու հետ։