Սիմեոնեն լավագույնն է. Ժոզեն հնգյակում է, Զիդանը՝ տասնյակում

Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է վերջին տասնամյակի լավագույն մարզչի անունը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: Երկրորդ տեղում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է, եռյակն եզրափակել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Լավագույն հնգյակում են հայտնվել նաև «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

Վերջին տասնամյակի լավագույն մարզիչների տասնյակն՝ ըստ IFFHS-ի

  • 1. Դիեգո Սիմեոնե
    2. Խոսեպ Գվարդիոլա
    3. Յուրգեն Կլոպ
    4. Ժոզե Մոուրինյո
    5. Մասիմիլիանո Ալեգրի
    6. Ունայ Էմերի
    7. Զինեդին Զիդան
    8. Կառլո Անչելոտի
    9. Մաուրսիո Պուչետինո
    10. Մարսելո Գալյարդո

Նշվում է, որ վերջին տասնամյակի լավագույն փլեյմեյքեր է ճանաչվել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am