Սիլվան կրկնեց Գեկասի արդյունքը՝ անցնելով Յովիչին

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» մրցակցի դաշտում 5:1 հաշվով հաղթեց «Արմինիային»: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Անդրե Սիլվան:

Վերջինս առաջնության մեկնարկային 18 տուրից հետո խփել է 14 գոլ: Մինչ այդ «Այնտրախտի» կազմում նման արդյունք ցույց էր տվել Տեոֆանիս Գեկասը 2010/11 թթ մրցաշրջանում: 1976/77 թթ մրցաշրջանում մեկնարկային 18 խաղում 13 գոլ է խփել Բերնդ Բերնդ Խլոլցենբայնը: Նույնքան գոլ են խփել նաև Մաքս Մայերն (14/15) ու Լուկա Կովիչը (18/19):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos