Փոփոխություն խաղացանկում. «Շիրակը» կընդունի «Արարատին» սեպտեմբերի 26-ին

Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Առաջին խմբի խաղացանկերում տեղի են ունեցել փոփոխություններ: Այս մասին հայտնում է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը։ Երկրորդ տուրից հետաձգված «Շիրակ»-«Արարատ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16։15-ին՝ Գյումրիի «Քաղաքային» մարզադաշտում։

Հայաստանի Առաջին խմբի 7-րդ մրցափուլի «Արարատ-2»-«Փյունիկ-2» հանդիպումը տեղափոխվել է և կկայանա սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին։

Hot Videos