Շահգելդյանը կշարունակի մարզել «Սևանը»

«Սևան» ֆուտբոլային ակումբը շարունակելու է համագործակցել թիմի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանի հետ, որի ղեկավարությամբ թիմը հաղթող ճանաչվեց Առաջին խմբի առաջնությունում և նվաճեց Պրեմիեր լիգայի ուղեգիր։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Ակումբն ու մարզիչը այսօր կնքել են նոր պայմանագիր, ըստ որի Շահգելդյանը կշարունակի աշխատանքը «Սևանում» ևս մեկ տարի։

Նշվում է, որ Արմեն Շահգելդյանը վաղը մեկնում է Սանկտ Պետերբուրգ մարզչական բարձրագույն դպրոցում մարզչական PRO որակավորման դասընթացներին մասնակցելու համար։