«Սեւանը» չի ներկայանա «Ալաշկերտի» հետ խաղին

«Սեւան» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին նախատեսված «Ալաշկերտի» հետ մրցավեճին թիմը չի ներկայանա: Նշվում է, որ պատճառների մասին պարզաբանում կտան ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի։

Ավելի վաղ «Սեւան» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել ու ներկայացրել մի շարք պահանջներ, իսկ դրանից հետո բաց նամակով դիմել էր Փաշինյանին ու Գիլոյանին: