«Սեւանը» կարող է լքել Հայաստանի Պրեմիեր լիգան

«Սեւանը» կարող է լքել Հայաստանի Պրեմիեր լիգան: Այս մասին հայտնում է Mediamax Sport-ը: Ըստ աղբյուրի՝ առաջնությունից դուրս գալու պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ առճակատումն է։ Կայացած 13 տուրից հետո «Սեւանը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ վաստակած 20 միավորով։