Պամբոս Քրիստոդուլուն գլխավորեց «Սևանը»

«Սևանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիպրոսցի 53-ամյա մարզիչ Պամբոս Քրիստոդուլուն գլխավորել է թիմը:

Կիպրոսցի մասնագետի հետ համագործակցության պայամանագիր է ստորագրվել մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը։ Պամբոս Քրիստոդուլուն իր մարզչական կարիերան սկսել է 2006 թվականին «Դոքսա» (Կատոկոպիա) թիմում։ Մարզչական կարիերայի ընթացքում մարզել է Կիպրոսի «Օլիմպիակոսը», «Անորտոսիսը», «Օմոնիան» և ԱԷԼ-ը։ 2014 թվականին գլխավորել է Կիպրոսի ազգային հավաքականը:  Չորս անգամ ճանաչվել է որպես Կիպրոսի լավագույն մարզիչ։ Մինչև «Սևանի» հետ պայմանագիր ստորագրելը աշխատել է «Նեա Սալամինա» թիմում։

Նորանշանակ մարզչին «Սևանում» կօգնեն Աղվան Այվազյանը, դարպասապահների մարզիչ՝ Արմեն Ավագյանը, ինչպես նաև ֆիզիկական պատրաստականության մարզիչ Ռաֆա Բիսպոն: Գլխավոր մարզչին օգնելու է նաև հույն մարզիչ Գեորգիոս Կոստիսը։

Հավելենք, որ Հայաստանի առաջնության մեկնարկային երկու տուրից հետո «Սևանն» ակտիվում ունի 3 միավոր: