Ամենաերիտասարդը պատմության մեջ. Սանչոն՝ Բունդեսլիգայի ռեկորդակիր

Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Դորտմունդի «Բորուսիան» մրցակցի դաշտում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Գելզենկիրխենի «Շալկեի» դարպասը: Հանդիպման հաշիվը բացեց Ջեյդոն Սանչոն:

Ընթացիկ առաջնությունում սա անգլիացու հինգերորդ գոլն էր՝ անցկացրած 20 խաղում: Այս ընթացքում նա հասցրել է կատարել նաև գոլային 10 փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած Սանչոն անցկացրել է 29 խաղ, խփել է 10 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում:

Ընդհանուր հաշվով Սանչոն Բունդեսլիգայում արդեն խփել է 35 գոլ: Նա դա արել է 20 տարեկան 10 ամսական և 26 օրական հասակում: Ամենաերիտասարդ խաղացողն է պատմության մեջ, որը 35 գոլ է խփում Բունդեսլիգայում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am