Սալահը կրկին խփեց, Կեյնը՝ ոչ. Ֆերնանդեշը, Վարդին ու տուրի մյուս հերոսները

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթիի» հետ՝ 2:2: Յուրգեն Կլոպի թիմը միակն է ընթացիկ առաջնությունում, որը յոթ խաղում պարտություն չի կրել՝ 4 հաղթանակ, 3 ոչ-ոքի: Բոլոր մրցաշարերը հաշվի առած «Կարմիները» չեն պարտվում արդեն 19 խաղ անընդմեջ՝ 13 հաղթանակ, 6 ոչ-ոքի: Հատկանշական է, որ կողմերի միջև կայացած վերջին յոթ խաղում «Լիվերը» միայն մեկ հաղթանակ է տարել, կրել է երեք պարտություն, երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի: Հաշվետու մրցավեճում «Լիվերպուլից» երկրորդ գոլը խփեց Մոհամեդ Սալահը: Վերջինս թիմի անցած յոթ խաղից յուրաքանչյուրում գոլ  է խփել: Նման արդյունք եգիպտացին ցույց էր տվել 2018 թվականի ապրիլին: Ավելին, Սալահը վերջին ինը խաղից ութում կամ գոլ է խփել (8), կամ գոլային փոխանցում կատարել (3) բոլոր մրցաշարերը հաշվի առած: Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում առայժմ ոչ մի այլ խաղացող նման մասնակցություն իր թիմի գոլերին չի ունեցել:

«Սիթիից» հաշիվն առաջինը հավասարեցրեց Ֆիլ Ֆոդենը: Վերջինս դա արեց 21 տարեկան 128 օրական հասակում: Անգլիացին ամենաերիտասարդ խաղացողն է, որը «Լիվերպուլի» հետ երեք խաղում անընդմեջ գոլ է խփում Ռոմելու Լուկակուից հետո: Վերջինս դա արել է 2013 թվականի նոյեմբերին 20 տարեկան 194 օրական հասակում:

Հաշվետու տուրում հաղթանակ տարավ «Տոտենհեմը», բայց կրկին գոլ չխփեց Հարի Կեյնը: Վերջինս չի կարողանում գոլ խփել Պրեմիեր լիգայի վեց խաղում անընդմեջ: Սա ամենաերկար շարքն է Կեյնի համար առանց գոլերի այն բանից հետո, երբ նման պատկեր է եղել 2015/16 թթ մրցաշրջանի մեկնարկային վեց խաղից հետո:

«Լեսթերը» ոչ-ոքի խաղաց «Կրիստալ Պելասի» հետ արտագնա մրցավեճում՝ 2:2: Հյուրերի կազմում երկրորդ գոլը խփեց Ջեյմի Վարդին , իսկ դրանից առաջ աչքի էր ընկել Կելեչի Իհեանաչոն: Պրեմիեր լիգայի շրջանակներում վերջիններս ընդհանուր հաշվով 33 գոլ են խփել միասին (Վարդի (17), Իհեանաչո (16), երբ երկուսն էլ եղել են թիմի մեկնարկային կազմում: Նման արդյունավետություն ցույց են տվել 32 խաղում:

Վարդին 90 գոլ է խփել Պրեմիեր լիգայում այն բանից հետո, երբ լրացել է նրա 30 տարեկանը: Ցուցանիշը երեք գոլով է զիջում է Յան Ռայթի ցույց տված արդյունքին: Վերջինս 30 տարեկանը լրանալուց հետո խփել է 93 գոլ:

«Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես ոչ-ոքի խաղաց, այս անգամ «Էվերտոնի» հետ ու կրկին գոլ բաց թողեց: Մանկունիանցիները սեփական հարկի տակ վերջին ինը խաղում առնվազն մեկ գոլ բաց են թողել: Սա նման ամենաերկար շարքն է 1971 թվականի փետրվարից սկսած: Այդ ժամանակ թիմը տնային 10 խաղում անընդմեջ չի կարողացել սեփական դարպասը պահել անառիկ:

Խաղում «Յունայթեդից» աչքի ընկավ Անտոնի Մարսիալը, իսկ գոլային փոխանցումը կատարեց Բրունու Ֆերնանդեշը: Վերջինս 58 խաղն անցկացրեց Պրեմիեր լիգայում ու այս ընթացքում հասցրել է խփել 30 գոլ ու կատարել 20 գոլային փոխանցում: Միայն Էնդի Քոուլը (43), Ալան Շիրերն (54) ու Էրիկ Կանտոնան են (54) ավելի քիչ խաղեր անցկացնելով գոլ ու գոլայինով 50-ի սահմանին:

ԼԻՎԵՐՊՈՒԼ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 2-2 (0-0) MC
1-0՝ Սադիո Մանե 59՛, 1-1՝ Ֆիլ Ֆոդեն 69՛, 2-1՝ Մոհամեդ Սալահ 76՛, 2-2՝ Կեւին դե Բրյուին 81՛
ԼԻՎԵՐՊՈՒԼ. 1.Ալիսոն, 4.Վերջիլ վան Դեյկ, 26.Էնդրյու Ռոբերտսոն, 32.Ժոել Մատիպ, 3.Ֆաբինյո, 7.Ջեյմս Միլներ (12.Ժոզեֆ Գոմես, 78), 14.Ջորդան Հենդերսոն, 17.Կերտիս Ջոնս, 10.Սադիո Մանե, 11.Մոհամեդ Սալահ, 20.Դիոգու Ժոտա (9.Ռոբերտու Ֆիրմինու, 68)
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 31.Էդերսոն, 2.Կայլ Ուոլքեր, 3.Ռուբեն Դիաշ, 14.Էմերիկ Լապորտ, 27.Ժուան Կանսելու, 10.Ջեյք Գրիլիշ (7.Ռահիմ Ստերլինգ, 66), 16.Ռոդրի, 17.Կեւին դե Բրյուին, 20.Բերնարդու Սիլվա, 47.Ֆիլ Ֆոդեն, 9.Գաբրիել Ժեզուշ
Զգուշացում՝ Ջեյմս Միլներ 42՛ (Լ), Դիոգու Ժոտա 65՛ (Լ), Ֆաբինյո 83՛ (Լ), Ռուբեն Դիաշ 26՛ (Մ), Ժուան Կանսելու 56՛ (Մ), Բերնարդու Սիլվա 77՛ (Մ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
46 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 54
3 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (3)
10 ՏՈՒԳԱՆՔ 12
3 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ-ԼԵՍԹԵՐ 2-2 (0-2) MC
0-1՝ Կելեչի Իհենաչո 31՛, 0-2՝ Ջեյմի Վարդի 37՛, 1-2՝ Մայքլ Օլիսե 61՛, 2-2՝ Ջեֆրի Շլուպ 72՛
ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ. 13.Վիսենտե Գուաիտա, 2.Ջոել Ուորդ, 3.Տայրիկ Միտչել, 6.Մարկ Գեհի, 16.Յոհակիմ Անդերսեն, 4.Լուկա Միլիվոյեվիչ, 18.Ջեյմս Մքարթուր, 23.Կոնոր Գալախեր (15.Ջեֆրի Շլուպ, 71), 9.Ջորդան Այու (7.Մայքլ Օլիսե, 54), 11.Ուիլֆրիդ Զահա, 22.Օդսոն Էդուար (20.Քրիստիան Բենտեկե, 85)
ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել, 4.Չագլար Սյոյունջու, 5.Ռայան Բերտրանդ, 23.Յանիկ Վեստերգոր, 27.Տիմոտի Կաստան, 7.Հարվի Բառնս, 8.Յուրի Տյելեման, 20.Համզա Չոուդուրի (42.Բուբակառի Սումարի, 59), 9.Ջեյմի Վարդի, 14.Կելեչի Իհենաչո (10.Ջեյմս Մեդիսոն, 71), 37.Ադեմոլա Լուկման (11.Մարկ Օլբրայթոն, 80)
Զգուշացում՝ Յոհակիմ Անդերսեն 78՛ (Ք), Ջեյմս Մքարթուր 83՛ (Ք), Ռայան Բերտրանդ 29՛ (Լ), Յուրի Տյելեման 46՛ (Լ), Հարվի Բառնս 90՛ (Լ) ; Մրցավար՝ Էնտոնի Թեյլոր (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
60 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 40
12 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (5)
15 ՏՈՒԳԱՆՔ 10
1 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ՏՈՏԵՆՀԵՄ-ԱՍԹՈՆ ՎԻԼԱ 2-1 (1-0) MC
1-0՝ Պիեր-Էմիլ Հյոյբյերգ 26՛, 1-1՝ Օլլի Ուոտկինս 67՛, 2-1՝ Լուկաս 71՛
ՏՈՏԵՆՀԵՄ. 1.Ուգո Լլորիս, 3.Սերխիո Ռեգիլոն, 4.Կրիստիան Ռոմերո, 12.Էմերսոն, 5.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 15.Էրիկ Դիեր, 27.Լուկաս (11.Բրայան Խիլ, 89), 28.Տանգի Նդոմբելե (18.Ջովանի Լո Չելսո, 76), 29.Օլիվեր Սկիպ, 7.Սոն Հոն-Մին, 10.Հարի Քեյն
ԱՍԹՈՆ ՎԻԼԱ. 1.Դամյան Էմիլիանո Մարտինես, 3.Մետ Տարգետ, 4.Էզրի Կոնսա, 5.Տայրոն Մինգզ, 30.Կորտնի Հաուս (15.Բերտրան Տրաորե, 80), 2.Մետտի Կեշ, 6.Դուգլաս Լուիս, 7.Ջոն Մակգին, 41.Ջեյկոբ Ռեմսի (10.Էմիլիանո Բուենդիա, 69), 11.Օլլի Ուոտկինս, 20.Դենի Ինգզ
Զգուշացում՝ Օլիվեր Սկիպ 36՛ (Տ), Կրիստիան Ռոմերո 68՛ (Տ), Ջեյկոբ Ռեմսի 31՛ (Ա) ; Մրցավար՝ Քրիս Կավանա (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
56 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 44
15 (8) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (3)
9 ՏՈՒԳԱՆՔ 10
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 8
ՎԵՍԹ ՀԵՄ-ԲՐԵՆՏՖՈՐԴ 1-2 (0-1) MC
0-1՝ Բրիան Մբեմո 20՛, 1-1՝ Ջերոդ Բոուեն 80՛, 1-2՝ Յոան Վիսա 90՛
ՎԵՍԹ ՀԵՄ. 1.Լուկաշ Ֆաբիանսկի, 3.Աարոն Կրիսուել, 4.Կուրտ Զումա, 5.Վլադիմիր Ցոուֆալ, 21.Անջելո Օգբոնա, 8.Պաբլո Ֆորնալս, 28.Տոմաշ Սոուչեկ, 41.Դեկլան Ռայս, 9.Մայքլ Անտոնիո, 20.Ջերոդ Բոուեն, 22.Սաիդ Բենռահմա
ԲՐԵՆՏՖՈՐԴ. 1.Դավիդ Ռայա, 3.Ռիկո Հենրի, 5.Իտան Պիննոկ, 18.Պոնտուս Յանսոն, 22.Մատիաս Յորգենսեն, 6.Կրիստիան Ներգոր, 15.Ֆրենկ Օնիկա (28.Մադս Բիդստրուպ, 82), 26.Շենդոն Բատիստ (8.Մատիաս Յենսեն, 29), 7.Սերջի Կանոս, 17.Այվեն Տոունի, 19.Բրիան Մբեմո (11.Յոան Վիսա, 81)
Զգուշացում՝ Կուրտ Զումա 35՛ (Վ), Դեկլան Ռայս 90՛ (Վ), Կրիստիան Ներգոր 69՛ (Բ), Սերջի Կանոս 84՛ (Բ), Մատիաս Յորգենսեն 85՛ (Բ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
61 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 39
6 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (4)
13 ՏՈՒԳԱՆՔ 10
10 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
ԲՐԱՅԹՈՆ-ԱՐՍԵՆԱԼ 0-0 MC
ԲՐԱՅԹՈՆ. 1.Ռոբերտ Սանչես, 3.Մարկ Կուկուրելա, 5.Լյուիս Դանկ, 24.Շեյն Դաֆի, 33.Դենիել Բերն, 34.Ջոել Ֆելտման, 13.Պասկալ Գրոսս (20.Սոլոմոն Մարչ, 84), 14.Ադամ Լալանա, 15.Յակուբ Մոդեր (10.Ալեքսիս Մակկալիստեր, 78), 9.Նիլ Մոպե, 11.Լեանդրո Տրոսար
ԱՐՍԵՆԱԼ. 32.Աարոն Ռամսդեյլ, 3.Կիրան Տիրնի, 4.Բեն Ուայթ, 6.Գաբրիել, 18.Տակեխիրո Տոմիյասու, 5.Թոմաս Տեյե Պարթի, 7.Բուկայո Սակա (15.Էնզլի Մեյտլենդ-Նայլզ, 90), 8.Մարտին Էդեգոր (19.Նիկոլյա Պեպե, 63), 10.Էմիլ Սմիթ Ռոու, 23.Ալբերտ-Մբոյո Սամբի Լոկոնգա, 14.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (9.Ալեքսանդր Լյակազետ, 72)
Զգուշացում՝ Նիլ Մոպե 74՛ (Բ), Ջոել Ֆելտման 82՛ (Բ), Թոմաս Տեյե Պարթի 90՛ (Ա) ; Մրցավար՝ Ջոն Մոսս (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
57 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 43
15 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (2)
7 ՏՈՒԳԱՆՔ 5
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
ԲԵՌՆԼԻ-ՆՈՐՎԻՉ 0-0 MC
ԲԵՌՆԼԻ. 1.Նիկ Պոուպ, 2.Մետյու Լոութոն, 3.Չառլի Թեյլոր, 5.Ջեյմս Տարկովսկի, 22.Նատան Կոլինզ, 8.Ջոշ Բրոունխիլ, 11.Դուայթ Մաքնեյլ, 17.Աարոն Լենոն (7.Յոհան Գուդմունդսոն, 61), 18.Էշլի Ուեսթվուդ, 9.Քրիս Վուդ (10.Էշլի Բառնս, 81), 27.Մատեյ Վիդրա (19.Ջեյ Ռոդրիգես, 35)
ՆՈՐՎԻՉ. 1.Տիմ Կրուլ, 2.Մաքս Էրոնս, 4.Բեն Գիբսոն, 5.Գրանտ Հենլի, 15.Օզան Կաբակ, 30.Դիմիտրիս Յանուլիս, 16.Մատիաս Նորման, 20.Պյեր Լե Մելու (7.Լուկաս Ռուպպ, 81), 23.Կենի Մաքլին, 22.Տեեմու Պուկի (17.Միլոտ Ռաշիցա, 80), 24.Ջոշ Սարջենտ (35.Ադամ Իդա, 90)
Զգուշացում՝ Ջեյմս Տարկովսկի 11՛ (Բ), Քրիս Վուդ 24՛ (Բ), Մետյու Լոութոն 25՛ (Բ), Ջոշ Բրոունխիլ 33՛ (Բ), Ջեյ Ռոդրիգես 49՛ (Բ), Մատիաս Նորման 27՛ (Ն), Մաքս Էրոնս 74՛ (Ն) ; Մրցավար՝ Քեվին Ֆրենդ (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
57 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 43
4 (1) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 4 (1)
12 ՏՈՒԳԱՆՔ 3
9 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
ՉԵԼՍԻ-ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ 3-1 (1-0) MC
1-0՝ Տրեվո Չալոբա 9՛, 1-1՝ Ջեյմս Ուորդ-Պրոուզ 60՛ (11մ), 2-1՝ Տիմո Վերներ 84՛, 3-1՝ Բեն Չիլվել 89՛
ՉԵԼՍԻ. 16.Էդուար Մենդի, 2.Անտոնիո Ռյուդիգեր, 6.Տիագու Սիլվա, 14.Տրեվո Չալոբա, 21.Բեն Չիլվել, 28.Սեսար Ասպիլիկուետա, 8.Մատեո Կովաչիչ (5.Ժորժինյո, 73), 12.Ռուբեն Լոֆտուս-Չիկ (18.Ռոս Բառքլի, 83), 9.Ռոմելու Լուկակու, 11.Տիմո Վերներ, 20.Կալում Հադսոն-Օդոյի (19.Մեյսոն Մաունթ, 65)
ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ. 1.Ալեքս Մակարտի, 2.Քայլ Ուոքեր-Պիտերս, 21.Վալենտինո Լիվրամենտո, 22.Մոհամեդ Սալիսու, 35.Յան Բեդնարեկ, 6.Օրիոլ Ռոմեու, 8.Ջեյմս Ուորդ-Պրոուզ, 11.Նաթան Ռեդմոնդ (24.Մոհամեդ Էլյունուսի, 87), 9.Ադամ Արմստրոնգ, 23.Նատան Տելլա (19.Մուսա Ջենեպո, 74), 32.Թեո Ուոլքոտ (27.Իբրաիմա Դիալո, 46)
Հեռացում՝ Ջեյմս Ուորդ-Պրոուզ 77՛ (Ս) ; Զգուշացում՝ Տիագու Սիլվա 55՛ (Չ), Օրիոլ Ռոմեու 34՛ (Ս), Մոհամեդ Սալիսու 90՛ (Ս), Մուսա Ջենեպո 90՛ (Ս) ; Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
62 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 38
16 (10) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 5 (2)
8 ՏՈՒԳԱՆՔ 9
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
ԼԻԴՍ-ՈՒՈԹՖՈՐԴ 1-0 (1-0) MC
1-0՝ Դիեգո Լյորենտե 18՛
ԼԻԴՍ. 1.Իլյան Մելյե, 3.Ջունիոր Ֆերպո, 6.Լայամ Կուպեր, 14.Դիեգո Լյորենտե, 15.Ստյուարտ Դալլաս (11.Թայլեր Ռոբերտս, 78), 20.Դենիել Ջեյմս, 23.Կելվին Ֆիլիպս, 43.Մատեուշ Կլիխ (21.Պասկալ Ստրեյկ, 90), 46.Ջեյմի Շեկլտոն, 10.Ռաֆինյա, 19.Ռոդրիգո Մորենո
ՈՒՈԹՖՈՐԴ. 1.Բեն Ֆոստեր, 3.Դեննի Ռոուզ, 5.Վիլյամ Էկոնգ, 21.Կիկո Ֆեմենիա, 31.Ֆրանսիսկո Սերալտա (27.Քրիստիան Կաբասելե, 68), 18.Օզան Թուֆան (10.Ժուան Պեդրո, 59), 19.Մուսա Սիսոկո, 33.Յուրայ Կուցկա, 7.Ջոշուա Կինգ (12.Կեն Սեմա, 45), 23.Իսմաիլա Սառ, 25.Էմանուել Դենիս
Զգուշացում՝ Կիկո Ֆեմենիա 59՛ (ՈՒ), Իսմաիլա Սառ 65՛ (ՈՒ), Էմանուել Դենիս 90՛ (ՈՒ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
67 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 33
6 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 3 (1)
10 ՏՈՒԳԱՆՔ 16
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ՎՈՒԼՎԶ-ՆՅՈՒՔԱՍԼ 2-1 (1-1) MC
1-0՝ Հվան Հի Չհան 20՛, 1-1՝ Ջեֆ Հենդրիկ 41՛, 2-1՝ Հվան Հի Չհան 58՛
ՎՈՒԼՎԶ. 1.Ժոզե Սա, 5.Ֆեռնանդո Մարսալ, 16.Կոնոր Կոդի, 22.Նելսոն Սեմեդու, 23.Մաքս Կիլմեն, 8.Ռուբեն Նեւեշ, 27.Ռոմեն Սաիս, 28.Ժոաու Մոուտինյու, 9.Ռաուլ Խիմենես, 11.Ֆրանցիսկու Տրինկան (32.Լենդեր Դենդոնկեր, 86), 26.Հվան Հի Չհան (37.Ադամա Տռաորե, 90)
ՆՅՈՒՔԱՍԼ. 26.Կառլ Դառլոու, 2.Կիրան Կլարկ, 18.Ֆեդերիկո Ֆերնանդես, 19.Խավի Մանկիլյո (23.Ջեկոբ Մերֆի, 70), 11.Մետ Ռիտչի, 14.Այզեկ Հայդեն, 24.Միգել Ալմիրոն (34.Դուայթ Գեյլ, 77), 28.Ջո Ուիլոք (16.Ջեֆ Հենդրիկ, 36), 36.Շոն Լոնգստաֆ, 7.Ժոելինտոն, 10.Ալան Սան Մաքսիմին
Զգուշացում՝ Կիրան Կլարկ 56՛ (Ն), Խավի Մանկիլյո 60՛ (Ն) ; Մրցավար՝ Գրեմ Սքոթ (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
60 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 40
6 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 2 (2)
15 ՏՈՒԳԱՆՔ 5
0 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ-ԷՎԵՐԹՈՆ 1-1 (1-0) MC
1-0՝ Անտոնի Մարսյալ 43՛, 1-1՝ Անդրոս Թաունսենդ 65՛
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 2.Վիկտոր Լինդելոֆ, 19.Ռաֆայել Վարան, 23.Լյուկ Շոու, 29.Աարոն Վան-Բիսիկա, 17.Ֆրեդ (6.Պոլ Պոգբա, 70), 18.Բռունո Ֆերնանդեշ, 39.Սքոթ Մաքթոմինեյ, 9.Անտոնի Մարսյալ (25.Ջեյդոն Սանչո, 57), 11.Մեյսոն Գրինվուդ, 21.Էդինսոն Կավանի (7.Կրիշտիանու Ռոնալդու, 57)
ԷՎԵՐԹՈՆ. 1.Ջորդան Պիկֆորդ, 5.Մայքլ Քին, 12.Լյուկա Դին, 13.Յերի Մինա, 22.Բեն Գոդֆրեյ, 6.Ալան, 11.Դեմարայ Գրեյ (61.Լյուիս Դոբբին, 90), 14.Անդրոս Թաունսենդ, 16.Աբդուլայ Դուկուրե, 24.Էնթոնի Գորդոն (26.Թոմ Դեվիս, 72), 33.Սալոմոն Ռոնդոն
Զգուշացում՝ Մեյսոն Գրինվուդ 34՛ (Մ), Աբդուլայ Դուկուրե 76՛ (Է) ; Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
68 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 32
10 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (2)
9 ՏՈՒԳԱՆՔ 8
10 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՉԵԼՍԻ 7 5 1 1 15 3 16
2 ԼԻՎԵՐՊՈՒԼ 7 4 3 0 17 6 15
3 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 7 4 2 1 14 3 14
4 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 7 4 2 1 14 6 14
5 ԷՎԵՐԹՈՆ 7 4 2 1 13 8 14
6 ԲՐԱՅԹՈՆ 7 4 2 1 8 5 14
7 ԲՐԵՆՏՖՈՐԴ 7 3 3 1 10 6 12
8 ՏՈՏԵՆՀԵՄ 7 4 0 3 6 10 12
9 ՎԵՍԹ ՀԵՄ 7 3 2 2 14 10 11
10 ԱՍԹՈՆ ՎԻԼԱ 7 3 1 3 10 9 10
11 ԱՐՍԵՆԱԼ 7 3 1 3 5 10 10
12 ՎՈՒԼՎԶ 7 3 0 4 5 6 9
13 ԼԵՍԹԵՐ 7 2 2 3 9 12 8
14 ՈՒՈԹՖՈՐԴ 7 2 1 4 7 10 7
15 ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ 7 1 4 2 8 11 7
16 ԼԻԴՍ 7 1 3 3 7 14 6
17 ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ 7 0 4 3 5 10 4
18 ԲԵՌՆԼԻ 7 0 3 4 5 11 3
19 ՆՅՈՒՔԱՍԼ 7 0 3 4 8 16 3
20 ՆՈՐՎԻՉ 7 0 1 6 2 16 1