Ռուսաստանի հաղթանակը հայկական երանգներով. Զախարյանն ու Տիկնիզյանը մեկական գոլ խփեցին

Մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Ռուսաստանի ընտրանին մրցեց Իսլանդիայի հավաքականի հետ ու հաղթեց 4:1 հաշվով: Ռուսաստանի հավաքականի կազմում հենց սկզբից խաղին մասնակցեցին Նաիր Տիկնիզյանն ու Արսեն Զախարյանը: Մինչև ընդմիջումը վերջիններս հասցրեցին մեկական գոլ խփել րոպեների տարբերությամբ: Նախ աչքի ընկավ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Տիկնիզյանը, հետո Մոսկվայի «Դինամոն» ներկայացնող Զախարյանը: Մինչև իր նորամուտը Ռուսաստանի երիտասարդականում գոլով նշանավորելը Արսենը հասցրեց վաստակել նաև 11 մետրանոց: Վերջինս փոխարինվեց 71-րդ րոպեին, երբ հաշիվը 4:1 էր՝ հօգուտ ռուսների:

Հիշեցնենք, որ Տիկնիզյանը վաղուց արդեն իր տեղն ունի Մոսկվայի ԲԿՄԱ-ի գլխավոր թիմի կազմում, իսկ ահա 17-ամյա Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում ստիպեց խոսել իր մասին: Արսենն արդեն հասցրել է վեց խաղ անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում, խփել է 1 գոլ, կատարել գոլային երկու փոխանցում: Ֆուտբոլիստն առաջին անգամ խաղացել է թիմի մեկնարկային կազմում փետրվարի 28-ին կայացած «Ախմատի» հետ մրցավեճում: Այդ օրը նա վաստակել է 11 մետրանոց ու խփել է իր անդրանիկ գոլը «Դինամոյի» կազմում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am