Խորեն Բայրամյանը մասնակցեց «Սպարտակի» հետ խաղին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ մրցեց Մոսկվայի «Սպարտակի» հետ և պարտվեց 3:2 հաշվով:

Տանտերերի կազմում խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը՝ փոխարինման դուրս գալով 77-րդ րոպեին:

«Ռոստովը» 24 տուրից հետո վաստակած 37 միավորով 8-րդ տեղում է: Խորեն Բայրամյանն ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 խաղի, խփել է 3 գոլ ու կատարել գոլային 1 փոխանցում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos