Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Տանտերերի կազմում գոլերից մեկը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջինս ընթացիկ առաջնությունում անցկացրած 13 խաղում խփեց իր 15-րդ գոլը:
Պորտուգալացին յուրօրինակ ռեկորդի հեղինակ դարձավ: Նա միակ խաղացողն է Եվրոպայի առաջատար ֆուտբոլային հինգ լիգայում, որին հաջողվել է առնվազն 15 գոլ խփել վերջին 15 մրցաշրջանից յուրաքանչյուրում:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am