Մենդեշը ժամանել է Թուրին բանակցությունների. Ռոնալդուն պատրաստ է տեղափոխվել «Սիթի»

Կրիշտիանու Ռոնալդուի գործակալը ժամանել է Թուրին «Յուվնետուսի» ներկայացուցիչների հետ խաղացողի ապագայի շուրջ բանակցությունների համար: Ժորժե Մենդեշը ցանկանում է կազմակերպել Կրիշտիանուի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթի»: Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն իր պաշտոնական կայքում:

Իտալական կողմը իր պահանջներն ունի հնարավոր տրանսֆերի հետ կապված, մինչդեռ գործակալն առաջարկում է 36-ամյա խաղացողին բաց թողնել անվճար, կամ թուրինցիների պահանջածից զգալի քիչ գումարի դիմաց: «Յուվեն» ցանկանում է 25 միլիոն եվրո: Ռոնալդուն պատրաստ է փոխել ակումբը, իսկ «Սիթին» միակն է, որը հավակնում է պորտուգալացու տրանսֆերին:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն խաղում է Թուրինում 2018 թվականից: Գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի հունիսի 30-ին: