Կլոպի թիմն անպարտելի էր 68 խաղ. Ռեկորդակիրը «Չելսին» է

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 18-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտվեց «Էյբարին:

Սա «Լիվերպուլի» առաջին պարտությունն էր «Էնֆիլդում» սկսած 2017 թվականի ապրիլ ամսից, երբ առաջնության 34-րդ տուրում մերսիսայդցիները 2:1 հաշվով պարտվել էին «Կրիստալ Պելասին»:

Կլոպի գլխավորած թիմը տնային խաղերում չէր պարտվել 68 խաղ անընդմեջ: Սա նման երկրորդ շարքն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ: Ռեկորդը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»՝ 86 հանդիպում:

Հատկանշական է, որ «Լիվերպուլի» համար սա չորրորդ անընդմեջ խաղն էր, որում թիմը գոլ չի խփում: Վերջին անգամ լիվերպուլցիները գոլ խփել են ընթացիկ առաջնության 15-րդ տուրի «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում: 12-րդ րոպեին աչքի է ընկել Սադիո Մանեն:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am