Զլատան Իբրահիմովիչն իտալական Սերիա «А»-ի ռեկորդ սահմանեց

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրի շրջանակներում «Միլանը» մրցակցի դաշտում 3:2 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»: Հանդիպմանը հաշիվը բացեց հյուրերի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Շվեդ ֆուտբոլիստը Սերիա «А»-ի ռեկորդ սահմանեց: Նա ընթացիկ առաջնությունում խփեց 15-րդ գոլը ու դա արեց 39 տարեկան 169 օրական հասակում: Դարձավ ամենատարեց ֆուտբոլիստը, որին հաջողվել է Սերիա «А»-ի մեկ խաղարկությունում այդքան գոլ խփել: 

Հավելենք, որ Զլատանը կրկին հրավեր է ստացել Շվեդիայի ազգային հավաքականից: Նա կարող է մասնակցել 2022 թվականի Մունդիալի ընտրական փուլի Վրաստանի ու Կոսովոյի հետ խաղերին, ինչպես նաև Էստոնիայի հետ ընկերական մրցավեճին: 

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos