«Փյունիկը» պորտուգալացի նորեկ ունի

Երևանի «Փյունիկից» հայտնում են, որ թիմին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան։ Պորտուգալացի ֆուտբոլիստը Լիսաբոնի «Բենֆիկայի» սան է։ Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է կիպրական Դահո Կոտոկոպիան։ Կառլոս Միգել Տավարես դե Օլիվեիրան «Փյունիկում» հանդես կգա 21 համարի ներքո։