Եվս մեկ վենեսուելացի «Փյունիկում»

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմը նոր համալրում ունի։ Փյունիկցիներին է միացել 23-ամյա վենեսուելացի հարձակվող Խոսե Մանուել Բալսա Լեսկանոն։ Վերջինս խաղացել է չիլիական «Էսպանյոլա», վենեսուելական «Կարաբոբո», «Մակարա» և «Դեպորտիվո Լա Գուայրա» թիմերում։ Բալսան հանդես է եկել նաև Վենեսուելայի Մ20 հավաքականում։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am