«Փյունիկը» հայտարարություն է տարածել կապված «Լոռիի» առաջնությունից դուրս գալու որոշման հետ

Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել կապված Վանաձորի «Լոռիի» առաջնությունից դուրս գալու որոշման հետ:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խորին ափսոսանքով ընդունեց «Լոռի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանի որոշումը՝ կապված VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղարկությունում թիմի ելույթների դադարեցման հետ։

Մեր ակումբը մշտապես աջակցում է Հայաստանի մարզերում ֆուտբոլի զարգացմանը։ Լոռու մարզը վերջին տարիներին մեծ զարգացում է գրանցել ֆուտբոլային ոլորտում, ինչը մեծացրել է հետաքրքրությունը առաջնության նկատմամբ։ «Լոռիի» գլխավոր և մանկապատանեկան թիմերի խաղերը մշտապես անցել են մեծ հետաքրքրությամբ և լի են եղել էմոցիաներով։ 

Հուսով ենք, որ այս որոշմամբ Լոռու մարզում ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը չի պակասի, իսկ «Լոռի» ՖԱ-ն կշարունակի մարզում մանկապատենական ֆուտբոլի զարգացմանն ուղղված աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am