«Փյունիկ» ՖԱ. «Միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ»

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյանները: Գոռ Մալաքյանը հանդիսանում է Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ: Ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել: Հատկանշական է, որ նշվում է այն, որ հայտնի միջադեպին մասնակցել է «Փյունիկի» միայն մեկ ֆուտբոլիստ, բայց չի նշվում անունը:

«Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։ Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։ Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները։ «Փյունիկ» ՖԱ-ն կհետևի հետաքննության ընթացքին»,- նշված է հայտարարությունում:

Hot Videos