Մեսսին կխաղա Փարիզում. Աշխարհում ամենաշատը կվճարի «Պարի Սեն Ժերմենը»

Միջազգային մամուլն արդեն գրում է, որ Լիոնել Մեսսիի տրանսֆերը ձեռք բերելուց հետո «Պարի Սեն Ժերմենը» խաղացողների աշխատավարձերի չափով առաջատարն է աշխարհում բոլոր ակումբների շրջանում: Նշվում է, որ «Փարիզը» աշխատավարձերի համար ծախսում է 256 միլիոն ֆունտ ստերլինգ: Այս ցուցանիշով ֆրանսիական ակումբն անցավ Մադրիդի «Ռեալից» (£2012), «Մանչեսթեր Յունայթեդից» (£201), «Բարսելոնայից» (£195), «Լոս-Անջելես Դոջերսից» (£193), «Յուվենտուսից» (£184), «Բավարիայից» (£166), «Չելսիից» (£163), «Դալլաս Կովբոյսից» (£158) և «Կլիվլենդ Բրաունսից» (£157):

Արգենտինացին նոր ակումբի հետ ստորագրել է երկու տարվա պայմանագիր ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ըստ մամուլի հրապարակումների՝ 34-ամյա խաղացողը Փարիզում տարեկան վաստակելու է 25 միլիոն ֆունտ: