«Փարիզի» հաղթական մեկնարկն ու Մբապեի չորրորդ գոլը գլխի հարվածով

Ֆրանսիայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում «Պարի Սեն Ժերմենի» մրցակցի դաշտում մրցեց «Բրեստի» հետ. որը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանը: Պոչետինոյի սաները կարողացան չորդ գոլ ուղարկել մրցակցի դարպասն ու հաղթանակ տանել, բաց թողեցին երկու գոլ:

«Փարիզն» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ կայացած երեք տուրում: Նման մեկնարկ նրանք ունեցել են վերջին յոթ մրցաշրջանից չորսում (2015/16, 2017/18, 2018/19, 2021/22): Հաշվետու մրցավեճում գոլով աչքի ընկավ Կիլիան Մբապեն՝ մրցակցի դարպասը գրավելով գլխի կատարած հարվածով: Սա նրա չորրորդ գոլն էր գլխի հարվածով առաջնության շրջանականերում և առաջինը սկսած 2017 թվականի մարտի 19-ին: Այդ ժամանակ նա աչքի էր ընկել «Մոնակոյի» կազմում:

Առաջնության շրջանակներում Մբապեն «Փարիզի» կազմում վերջին 8 խաղում խփել է 8 գոլ ու կատարել գոլային 3 փոխանցում: Երկրորդ լավագույն շարքը 2020 թվականից սկսած: Այդ ժամանակ նա բարձր արդյունավետությամբ է աչքի ընկել տասը խաղ անընդմեջ: