Պորտուգալացի մրցավարները կսպասարկեն Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը

Սեպտեմբերի 2-ին՝ Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում, կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։ Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։