Պոլյակովը կխաղա «Ուրարտուի» կազմում

Երևանի «Ուրարտուի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ռուս կիսապաշտպան Օլեգ Պոլյակովը կշարունակի ելույթները թիմի կազմում։ Ակումբը և ֆուտբոլիստը երկարաձգել են պայմանագրի ժամկետը:

Հավելենք, որ ռուս ֆուտբոլիստը թիմին միացել է 2020-ի հուլիսին։ «Ուրարտուի» կազմում Պոլյակովն անցկացրել է 20 հանդիպում, դարձել 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։