Ղազախական «Տոբոլի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը հեռացել է ակումբից: Ավարտվել է կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը:
Հայ ֆուտբոլիստը «Տոբոլի» շարքերը համալրել էր անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ: Թիմի կազմում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am