Պեպի առաջին պարտությունը «Սիթիի» ղեկին. Տուխելն հաղթեց երկրորդ փորձից

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց Լոնդոնի «Չելսիին»: Անգլիական թիմի ղեկին Պեպ Գվարդիոլան կրեց իր առաջին պարտությունը գավաթային եզրափակչում և սա ընդամենն երկրորդ պարտությունն էր իսպանացի մասնագետի մարզչական կարիերայի ընթացքում: Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2010/11 թթ մրցաշրջանում Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում:

Ինչ վերաբերում է «Չելսիի» գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելին, ապա նա երկրորդ փորձից կարողացավ նվաճել Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթը: Նա երկրորդ մարզիչն է, որին հաջողվեց երեք անընդմեջ խաղում բոլոր մրցաշարերը հաշվի առած հաղթեց Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին: Նրանից առաջ նման արդյունքի հասել էր Տուխելի հայրենակից Յուրգեն Կլոպը 2018 թվականին: