«Փարիզը» կարող է, «Սիթին» թուլանալու իրավունք չունի

Բրազիլական ֆուտբոլի լեգենդ Ռիվալդոն կարծում է, որ «Պարի Սեն Ժերմենն» ու «Ռեալ Մադրիդը» ի զորու են հաղթահարել համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» արգելքները և դուրս գալ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչ: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Մադրիդը» սեփական հարկի տակ 1:1 է խաղացել «Չելսիի» հետ, իսկ «Պարի Սեն Ժերմեը» տանը 2:1 հաշվով պարտվել է «Սիթին»:

«Փարիզը» կարող է, «Սիթին» թուլանալու իրավունք չունի

«Պարի Սեն Ժերմենը» թույլ տվեց «Սիթիին» վերադառնալ խաղ ու հաղթանակ տանել այն բանից, երբ առաջին կեսից հետո հաղթում էր 1:0 հաշվով: Բազմիցս եմ նշել, որ խոսքը 180 րոպեանոց դիմակայության մասին է: Առջևում երկրորդ խաղակեսն է: Վստահ եմ՝ ֆրանսիական թիմը հավատում է, որ կարող է վերադարձնել կորցրածը, առավել ևս որ առջևի գծում ունի նման կատարողներ: Կարծում եմ՝ Պոչետինոյի գլխավորած թիմը շատ լավ խաղակես անցկացրեց Փարիզում և արժանիորեն հաղթեց, բայց ընդմիջումից հետո երկու ճակատագրական սխալ թույլ տվեցին: «Սիթին» սպասվածից ցածր մակարդակով խաղաց, բայց արդյունքում երկու գոլ խփեց տարօրինակ իրավիճակներից: Հիմա նույնը կարող է կրկնվել պատասխան խաղում, բայց հակառակ ուղղությամբ: Պեպի սաները պետք է գիտակցեն, որ թուլանալու իրավունք չունեն»

«Մադրիդին» կարող է օգնել փորձը

«Չելսին» փոքր առավելություն ունի Մադրիդում խաղացած ոչ-ոքիից հետո, բայց դա այդքան շոշափելի չի լինի, եթե խաղն անցնի առանց հանդիսականների: Բենզեման առաջին խաղում աչքի ընկավ հիանալի խաղով մրցակցի տուգանային հրապարակում: Նա փայլուն է կողմնորոշվում մրցակցի դարպասի մատույցներում և դա վերջին շրջանում շատ է օգնում Զիդանի թիմին: Նա ոչ միայն խփում է, այլ նաև հասցնում է արդյունավետ փոխանցումներով օգնել թիմակիցներին շնորհիվ տպավորիչ տեխնիկայի: Ֆրանսիացին դարձավ մեծ խաղացող շնորհիվ իրեն հատուկ խառնվածքի և ակնհայտ է, որ մեր օրերում ոչ միայն երկրպագուները, այլ նաև ողջ թիմն է մեծ հույսեր կապում նրա հետ»

Hot Videos