Մարզաշխարհի ներկայացուցիչները պահանջում են վարչապետի հեռացումը

Մարզաշխարհի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել․ պահանջում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհապաղ հեռցումն այդ պաշտոնից.

«Մեր հայրենիքում ազգակործան ալեկոծությունը շարունակվում է: Ժողովրդի վստահությունը դեպի հայրենի կառավարությունը, կարճ ժամանակում փոխարկվել է անսահման ատելության: Դավաճան իշխանություններն արդեն Եռաբլուր սրբատեղի են այցելում զրահավահաններով եւ անվտանգության անձրեւանոցներով: Ուժի ցուցադրման քողով ապիկար եւ ազգադավ վարչապետը շարունակում է իր դավաճանական գործողությունները՝ բզկտելով մեր հայրենիքը: Վտանգված է մեր ազգի եւ երկրի ինքնիշխան գոյությունը:

Մենք այլեւս չենք կարող այս աղետալի վիճակի լուռ հետեւողները լինել եւ միանում ենք Հայաստանի հանրապետության իրավիճակը սթափ գնահատող քաղաքացիներին: Օրախնդիր է վայրկյան առաջ կանգնեցնել մեր երկրի գահավիժումը եւ լծվել երկրի ինքնիշխանության եւ սահմանների պահպանության սուրբ գործին: Ցանկացած պարտություն կարող է դառնալ նոր հաղթանակների սկիզբ, բայց ոչ արյունոտ ձեռքերով խայտառակ կապիտուլիացիա ստորագրած դավաճանի առաջնորդությամբ: Պահանջում ենք վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհապաղ հեռցումն այդ պաշտոնից: Դավաճանը չի կարող շարունակել տնօրինել մեր ազգի եւ պետության բախտը:

  • Հովհաննես Պողոսյան  «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Արմեն Ադամյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  • Ռուդիկ Բարսեղյան Հայաստանի վաստակավոր լրագրող
  • Սամվել Պողոսյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Արտակ Կարապետյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Գուրգեն Ենգիբարյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Սամվել Ղասաբյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Արտաշ Ադամյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  • Պողոս Գալստյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Ստեփան Բաղդասարյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Աշոտ Մանուկյան ՀՖՖ նախկին փոխնախագահ
  • Խաչիկ Չախոյան մարզական մեկնաբան
  • Վիլհեմ Այվազյան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ադմինիստրատոր
  • Տիգրան Պետրոսյանց «Կոտայք»  ֆուտբոլային ակումբ
  • Արթուր Մինասյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Էդուարդ Վերանյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Ալբերտ Սարգսյան «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի տնօրեն
  • Էմիլ Մեսրոպյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Գոռ Աթաբեկյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Արկադի Անդրեասյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ, ՄԿՍՎ Հայասատանի վասատակավոր մարզիչ
  • Արթուր Վարդանյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  • Լեւոն Ստեփանյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Համլետ Մխիթարյան  «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Հայկ Գեւորգյան  «Փյունիկի» նախկին ֆուտբոլիստ
  • Արմեն Ավագյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Հենրիկ Բերբերյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  • Պետո Եսայան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  • Մարինա Թաշչայն ՀՖՖ հավաքականների բաժնի նախկին պետ
  • Վարդան Մինասյան Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ
  • Հարություն Ալեքսանյան «Արարատի» նախկին ֆուտբոլիստ
  • Մանուկ Թադեւոսյան «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստ
  • Արմեն Մինասյան ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն
  • Արարատ Ճաղարյան Ֆիֆայի մրցավար
  • Աշոտ Բարսեղյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ
  • Գագիկ Կետիկյան «Կոտայքի» նախկին ֆուտբոլիստ

Հայտարարությունը բաց է մարզաշխարհի այլ ներկայացուցիչների միանալու համար»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am