Յուսուֆ Օտուբանջոն՝ լավագույն ռմբարկու

Հայաստանի առաջնությունն ավարտվեց, հայտնի դարձան մրցանակակիրները: Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց Երևանի «Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն՝ խփած 10 գոլով: Երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին Ջոնել Դեսիրեն «Ուրարտուից» և Ուրոշ Նենադովիչն «Արարատից», երկուսն էլ խփեցին 7-ական գոլ: Երեք ֆուտբոլիստ խփեցին 6-ական գոլ. Վլադիմիր Ազարովը «Նոայից», Էզա Ուիլֆրեդը «Վանից» և Մորի Կոնեն «Արարատից»:

  • Ռմբարկուներ
N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Յուսուֆ Օլայտան Օտուբանջո (Արարատ-Արմենիա) 10
02
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 7
03
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 7
04
Վլադիմիր Ազարով (Նոա) 6
05
Էզա Կուասի Ուիլֆրեդ (Վան) 6
06
Մորի Կոնե (Ուրարտու) 6