Բալեկյանը մոտ է «Բոկա Խունիրոս» տեղափոխվելուն

Արգենտինական «Ուրականի» ու Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը մոտ է «Բոկա Խունիորս» տեղափոխվելուն: Այս մասին վաղուց էր խոսվում և նշվում էր,որ խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռիվեր Փլեյթը»:

Թվիթերի իրենց էջում Սեսար Լուիս Մերլոն ու Բրայան Պեկորան գրել են, որ Բալեկյանն ու «Բոկա Խունիորսը» գրեթե պայմանավորվել են տրանսֆերի շուրջ և մնացել է լուծել որոշակի փաստաթղթային հարցեր: Ըստ նրանց հաղորդման՝ հարձակվողը նոր ակումբի հետ կստորագրի 4 տարվա պայմանագիր:

Հավելենք, որ Բալեկյանի գործող պայմանագրի ժամկետն «Ուրականի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, իսկ նրա հրաժարագինը կազմում է 20 միլիոն դոլար: