ՀՊԼ. «Նորավանքի» հաղթանակը «Փյունիկի» հետ խաղում

Հայաստանի առաջնության երկրորդ տուրում նորեկ «Նորավանքը» Չարենցավանում ընդունեց Երևանի «Փյունիկին» ու  հաղթանակ տարավ: Վահե Գևորգյանի գլխավորած թիմն առաջին տուրում 3:0 հաշվով պարտվել էր «Ուրարտուին» և հաշվետու մրցավեճում ոչ միայն խփեց առաջին գոլերը Պրեմիեր լիգայում, այլ նաև տարավ անդրանիկ հաղթանակը: Փյունիկցիները հաղթել էին մեկնարկային տուրում և կրեցին առաջին պարտությունը:

ՆՈՐԱՎԱՆՔ-ՓՅՈՒՆԻԿ 2-1 (1-1) MC
1-0՝ Բենյամին Նանա 26՛, 1-1՝ Հովհաննես Հարությունյան 45՛, 2-1՝ Սիմոն Օբոնդե 90՛
ՆՈՐԱՎԱՆՔ. 31.Դանիլ Պոլյանսկի, 4.Միխայիլ Բաշիլով, 24.Իգոր Զոնիչ (5.Նորայր Նիկողոսյան, 32), 25.Էբերտ Կարդոսո, 63.Թեմուր Մուստաֆին, 99.Արման Մկրտչյան (20.Սիմոն Օբոնդե, 46), 7.Անդրանիկ Քոչարյան, 8.Ջուլիուս Դեվիդ Ուֆուոմա (66.Էրիկ Պետրոսյան, 73), 10.Կարեն Նալբանդյան (35.Դավիդ Կուայե, 67), 77.Դավիթ Մինասյան (11.Արման Ասիլյան, 67), 9.Բենյամին Նանա
ՓՅՈՒՆԻԿ. 71.Ստանիսլավ Բուչնեվ, 2.Սերոբ Գրիգորյան, 5.Զորան Գայիչ, 6.Ժունինյո (26.Ադնան Սեչերովիչ, 46), 18.Հայկ Իշխանյան (95.Անտոն Բրատկով, 67), 80.Ռոբել Իբարա (10.Գեւորգ Ղազարյան, 46), 96.Արման Հովհաննիսյան, 11.Հովհաննես Հարությունյան, 88.Յուրի Գարեգինյան (14.Էրիկ Վարդանյան, 46), 22.Էդգար Մովսիսյան (19.Վասպուրակ Մինասյան, 75), 90.Խոսե Կարաբալո
Զգուշացում՝ Բենյամին Նանա 45՛ (Ն), Կարեն Նալբանդյան 66՛ (Ն), Դավիդ Կուայե 86՛ (Ն), Սիմոն Օբոնդե 87՛ (Ն) ; Մրցավար՝ Աշոտ Խալթաղչյան (Հայաստան)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
5 Հարվածներ 7
3 Հարված դարպասին 5
0 Անկյունայիններ 7