«Նոան» ևս մեկ նորեկ ունի

Երևանի «Նոայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբը պայմանագիր է կնքել 30-ամյա կենտրոնական պաշտպան Ջեֆերսոն Օլիվեիրայի հետ: Մինչ այս նա հանդես է եկել պորտուգալական և իտալական մի շարք թիմերում:

Ավելի վաղ նշվել էր, որ «Նոայի» շարքերը համալրել են նաև 22-ամյա կիսապաշտպան Յարոսլավ Մատվիենկոն, որը նախկինում հանդես է եկել ռուսական «Ենիսեյում», ինչպես նաև 23-ամյա կիսապաշտպան Աշոտ Ադամյանը: Վերջինս խաղացել է «Գանձասար Կապանում»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am