«Ուրարտուն» նոր համալրում ունի, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Ակումբը պայմանագիր է ստորագրել ռուանդացի պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեի հետ։
27-ամյա պաշտպանը հանդես է եկել բելգիական «Անտվերպ», «Սեն-Տրույդեն» և «Տուբիզե» թիմերում։ Այնուհետև խաղացել է Երևանի «Փյունիկում», որտեղ անցկացրել է 1,5 մրցաշրջան։ Երևանյան թիմի կազմում պաշտպանն անցկացրել է 21 պաշտոնական հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ։ «Ուրարտուի» կազմը համալրելուց հետո պաշտպանը կիսվել է տպավորություններով․
««Ուրարտուն» լավ թիմ է, մեծ ամբիցիաներ ունի։ Ակումբը Հայաստանի առաջնությունը հաղթելու նպատակ ունի։ Մարզչական անձնակազմը, ֆուտբոլիստները բավականին բարձր մակարդակ ունեն։ Մի խոսքով ամեն ինչ շատ լավ է այստեղ։ Նախորդ երկու տարիներին եղել եմ «Փյունիկում», խաղացել եմ «Ուրարտուի» դեմ ու միշտ լավ տպավորություններ եմ ունեցել այս թիմից։ Նպատակս այս թիմի համար հնարավորինս օգտակար լինելն է»։
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am