Ազգերի լիգա. Ֆրանսիան հաղթեց Բելգիային ու դուրս եկավ եզրափակիչ

Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակչում Ֆրանսիայի ազգային ընտրանին Թուրինում կամային հաղթանակի հասավ Բելգիայի հավաքականի հետ մրցավեճում: Առաջին կեսից հետո Մարտինեսի սաները հաղթում էին երկու գնդակ առավելությամբ շնորհիվ Կարասկոյի ու Լուկակույի գոլերի, սակայն ընդմիջումից հետո Դեշամի գլխավորած ընտրանին կարողացավ երեք գոլ խփել ու հաղթանակ տանել. աչքի ընկան Բենզեման, Մբապեն ու Տեո Էրնանդեսը:

Ֆրանսիայի հավաքականն առաջին անգամ սկսած 2012 թվականից կարողացավ հաղթել մի խաղում, որի ընթացքում պարտվում էր ընդմիջումից հետո երկու կամ ավելի գոլի տարբերությամբ: Ինը տարի առաջ Աշխարհի գործող չեմպիոնը 3:2 հաշվով հաղթել է Իսլանդիային ստուգողական խաղի շրջանակներում:

իլիան Մբապեն 50-րդ հանդիպումն անցկացրեց՝ դառնալով ազգային ընտրանու կազմում այդքան խաղ անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: «Պարի Սեն Ժերմենի» ռմբարկուն դա արեց 22 տարեկան 191 օրական հասակում: Նա գրեթե երկու տարով գերազանցեց Կարիմ Բենզեմային, որը ազգային հավաքականում 50-րդ խաղն անցկացրել է 24 տարեկան 240 օրական հասակում:

Բելգիայի հավաքականի կազմում գոլերի համահեղինակը դարձավ Կեւին Դե Բրյույնեն: Վերջինս դարձավ առաջին ֆուտբոլիստը Լիոնել Մեսսիից հետո, որը Ֆրանսիայի հետ մեկ խաղում դառնում է գոլային երկու փոխանցման հեղինակ: Մեսսին նման արդյունքի հասել էր անցած Մունդիալի շրջանակներում:

ԲԵԼԳԻԱ-ՖՐԱՆՍԻԱ 2-3 (2-0) MC
1-0՝ Յանիկ Կարասկո 37՛, 2-0՝ Ռոմելու Լուկակու 40՛, 2-1՝ Քարիմ Բենզեմա 62՛, 2-2՝ Կիլիան Մբապե 69՛, 2-3՝ Տեո Էրնանդես 90՛
ԲԵԼԳԻԱ. 1.Տիբո Կուրտուա, 2.Տոբի Ալդերվեյրելդ, 3.Ջեյսոն Դենայե, 5.Յան Ֆերտոնգեն, 6.Աքսել Վիտսել, 7.Կեւին դե Բրյուին, 8.Յուրի Տյելեման (17.Հանս Վանակեն, 70), 9.Ռոմելու Լուկակու, 10.Էդեն Ազար (24.Լեանդրո Տրոսար, 74), 11.Յանիկ Կարասկո, 21.Տիմոտի Կաստան (23.Միշի Բաշուայ, 90)
ՖՐԱՆՍԻԱ. 1.Ուգո Լլորիս, 2.Բենժամեն Պավար (24.Լեո Դյուբուա, 90), 4.Ռաֆայել Վարան, 5.Ժուլ Կունդ, 6.Պոլ Պոգբա, 7.Անտուան Գրիզման, 10.Կիլիան Մբապե, 14.Ադրիեն Ռաբիո (14.Օրելեն Տչուամենի, 75), 19.Քարիմ Բենզեմա (17.Ժորդան Վերետու, 90), 21.Լուկաս Էրնանդես, 22.Տեո Էրնանդես
Զգուշացում՝ Յան Ֆերտոնգեն 67՛ (Բ)

Հավելենք, որ Ֆրանսիայի ընտրանին Ազգերի լիգայի խաղարկության եզրափակչում մրցելու է Իսպանիայի հետ, որն իր հերթին կիսաեզրափակչում հաղթել է Իտալիայի ընտրանուն: