Հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման J խմբի երկրորդ մրցափուլի Հայաստան-Իսլանդիա խաղին ընդառաջ` մարտի 27-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը:

Լիխտենշտեյն մեկնած ֆուտբոլիստներին այսօր միացավ և մարզմանը մասնակցեց Էդուարդ Սպերցյանը: Վաղվա հանդիպմանը չի մասնակցի Գևորգ Ղազարյանը: Թիմի հայտացուցակը հայտնի կդառնա մարտի 28-ի առավոտյան:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos