Մունդիալն երկու տարին մեկ` հիմար գաղափար է. Կա ավելի ողջամիտ որոշում

ՖԻՖԱ-ն դիտարկում է Մունդիալը երկու տարին մեկ անցկացնելու հնարավոր տարբերակը: Ֆուտբոլային հանրության արձագանքը միանանակ չէ: Շատերն այն համարում են հիմարություն, անիմաստ նախաձեռնություն: Այն ավելի շուտ հիշեցնում է որևէ խոշոր ընկերությունում երեսուն տարին մեկ տեղի ունեցող սովորական ակտիվություն` առանց հետևանքների, որն արժանի չէ լուրջ ուշադրության: Այս ամենում, սակայն, կա մեկ բայց. նախաձեռնությունը լրջորեն մտահոգում է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինին: Ռուսական championat պարբերականի անդրադարձը:

Սեպտեմբերի երեքին Associated Press պարբերականը հրապարակել է նամակ, որը Չեֆերինն ուղարկել է որպես պատասխան երկրպագուների միջազգային միության ղեկավար Ռոնան Էվաինին: Վերջինիս ուղարկած նամակն ևս հասանելի է դարձել Associated Press պարբերականի խմբագրությանը, բայց պատասխանն ավելի կաևոր է, որովհետև այն արտացոլում է եվրոպական ակումբային ֆուտբոլի գլխավոր պաշտոնյայի տեսակետը: Ընդհանրապես անձնական նամակի անսպասելի արտահոսքը նման է միտումնավոր քայլի: Կարելի է ենթադրել, որ այսպես փորձ է արվում սեփական դիրքորոշումը հասցնել աշխարհին՝ չխոսելով դրա մասին բարձրաձայն: Ահա թե ինչ է գրել Չեֆերինը:

«Եվրոպայի ֆուտբոլային երկրպագուների մտավախությունը կապված ՖԻՖԱ-ի ծրագրերի հետ, մասնավորապես Մունդիալն երկու տարին մեկ անցկացնելուն, հիմնավոր են ու կարևոր: Հաշվի առնելով ահռելի հետևանքները, որոնց կհանգեցնի այս ռեֆորմը համաշխարհային ֆուտբոլում, բոլորն ապշած են այն բանից, որ ՖԻՖԱ-ն առաջ է տանում նախաձեռնությունն առանց քննարկելու հարցն ազգային ֆեդերացիաների, ակումբների, մարզիչների, խաղացողների և ողջ ֆուտբոլային հանրության հետ: Հավատացնում եմ ձեզ, որ այս կարևոր հարցում ՈւԵՖԱ-ն աջակցում է ձեզ և ֆուտբոլային երկրպագուներին»:

Դիրքորոշումն ավելի պարզ հնարավոր չէ տեղ հասցնել: Չեֆերինը համաձայն չէ գավափարի հետ, խոսում է հետևանքների մասին կապված օրացույցի հետ, բայց այնուամենայնիվ այն, ինչ տեղի է ունենում, բավական կարևոր է համարում, որպեսզի դրան արձագանքի:

Ցանկությունն ինչ-որ կերպ փոխել ֆուտբոլում հավաքականների գոյության ձևաչափը վաղուց է հասունանում: Հրավերները հավաքականից, որոնք ենթադրում են երկարատև թռիչքներ, խաղացողներին դնում են լուրջ ծանրաբեռնվածության տակ: Այս ամենին պետք է ավելացնել, որ պրոֆեսիոնալ ակումբներում հաճախ ավելի պրոֆեսիոնալ կերպով են մոտենում վերականգնմանն ու բուժզննումներին: Այստեղից էլ «խաղացողը միանում է հավաքականին առողջ վիճակում, բայց վերադառնում է վնասվածքով» ավելի հաճախ է լսվում: Հասնում է նրան, որ ակումբներն արգելում են խաղացողներին միանալ հավաքականներին: Փոփոխություններն անհրաժեշտ են, բայց ոչ այնպիսին, ինչպիսին առաջարկում է ՖԻՖԱ-ն:

Պարզ է, որ նախաձեռնության լրջությունը դեռ հայտնի չէ լայն լսարանին: Լուրը, որ Սուադյան Արաբիայի ֆուտբոլի ֆեդերացիան մայիսի վերջին առաջարկել է Մունդիալն անցկացնել երկու տարին մեկ, շատ արագ դուրս մնաց տեսադաշտից գալիք Եվրոյին վերաբերող ավելի կարևոր լուրերի ֆոնին: Մյուս կողմից առաջարկին կողմ են արտահայտվել ազգային ֆեդերացիաներից 166-ը: Սա նշանակում է, որ ռեֆորմն արդեն գտնվում է քննարկման փուլում:

«Կարևոր է վերանայել հարցը կապված Մունդիալի չորսամյա ցիկլի հետ: Արդյոք սա այն օպտիմալ լուծումն է ֆուտբոլը կառավարելու համար ինչպես մրցակցության, այնպես էլ կոմերցիոն, ինչպես նաև ֆուտբոլի ընդհանուր զարգացման տեսանկյունից: Թվով քիչ, բայց միևնույն ժամանակ ավելի նշանակալի հանդիպումների անցկացումը կարող է լուծել խնդիրները կապված խաղացողների բարեկեցության հետ` միևնույն ժամանակ բարձրացնելով նման մրցաշարերի արժեքն ու համբավը»,- ասված է առաջարկում:

Այդ ժամանակ ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն արձագանքեց առաջարկին ու ընդգծեց, որ գաղափարը պահանջում է բազմակողմանի քննարկում: «Թվով քիչ, բայց միևնույն ժամանակ ավելի նշանակալի հանդիպումների անցկացումը» հնչում է շատ լավ, բայց ամենևին պարզ չէ, թե ինչպես է Մունդիալի երկու տարին մեկ անցկացումը կրճատելու հանդիպումների քանակը: Երևում է` ընտրական փուլի խաղերի կրճատման հաշվին, այլ տարբերակներ չկան: Արսեն Վենգերը, որը ներկա պահին աշխատում է ՖԻՖԱ-ում (ղեկավարում է զարգացման բաժինը), առաջարկում է միջազգային մրցաշարերի ընտրական փուլերն (և Մունդիալ, և Եվրո)  անցկացնել մեկ փուլով հոկտեմբերին: Այսինքն հավաքականները հավաքվեն մեկ ամսով և այդ ընթացքում անցնեն ամբողջ ընտրական փուլը:

Սա անիրատեսական է թվում ժամկետների հետ կապված, բայց նույնիսկ եթե ինչ-որ մի կերպ հաջողվի ամբողջ ընտրական փուլն անցնել` տեղավորվելով մեկ ամսում, մնում է ևս մեկ ակնհայտ մինուս: Ակումբային ֆուտբոլը լրջորեն կկիսվի հատվածների: Փաստացի, նման ընթացքի դեպքում ընտրական փուլը հավաքականների համար կվերածվի ևս մեկ մրցաշարի, որն անցնելու է մրցաշրջանի միջնամասում:

Մրցաշրջանը սկսվում է օգոստոսի վերջին: Եթե առաջարկն ընդունվի ու փոփոխությունները տեղի ունենան, ապա 4-5 տուր առաջնությունում և մի քանի խաղ եվրագավաթային խաղարկությունում անցկացնելուց հետո, խաղացողները պետք է մեկ ամսով լինեն հավաքականների տրամադրության տակ: Կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կբախվեն ակումբների մարզիչները: Նոյմեբերին ստիպված կլինեն նորից թիմ հավաքել, կրկին աշխատել փոխհամագործակցության մակարդակը բարելավելու ուղղությամբ, որովհետև մեկ ամիս այլ թիմերում խաղալուց հետո այլ բան հնարավոր չէ սպասել:

Խաղերի քանակը կրճատել մրցաշարերը կրկնապատկելու հաշվին մի փոքր պարադոքսալ է երևում: Մյուս կողմից հարկ է նշել, որ ՖԻՖԱ-ի գործողություններում կա որոշակի գծային տրամաբանություն, բայց այլ ոլորտում: 2018 թվականի Մունդիալը ՖԻՖԱ-ին բերեց 6.1 միլիարդ դոլարի եկամուտ: Հեռուստաիրավունքների ու մարկետինգային իրավունքների, ինչպես նաև VIP-օթյակների վաճառքը ահռելի եկամուտ են գեներացնում, իսկ ծախսերի մեծ մասն ընկած է մրցաշարն ընդունող երկրի ուսերին: Այս տեսանկյունից հասկանալի է, թե ինչու կա Մունդիալն երկու տարին մեկ անցկացնելու ցանկություն: Չնայած նրան, որ այս ամենը որևէ կերպ չի նվազեցնի խաղացողների ծանրաբեռնվածությունը, նպատակն արդարացնելու համար պետք է ինչ-որ կերպ գեղարվեստորեն այն հրամցնել:

Ըստ ամենայնի ՖԻՖԱ-ն ու ՈւԵՖԱ-ն լրջորեն կբախվեն: Իրադարձությունների նման զարգացումից հնարավոր չէ խուսափել թեկուզ միայն այն պատճառով, որ հավաքականների մասնակցությամբ մրցաշարի անցումն երկամյա ցիկլի հնարավոր է միայն ակումբային մրցաշրջանի ինչ-որ մի հատվածի հաշվին: Հնարավոր եկամուտներն այնպիսին են, որ դժվար թե ՖԻՖԱ-ն հրաժարվի մտքից:

Սա այն դեպքում, երբ կա այլընտրանքային որոշում, որը կօգնի բաժանել ակումբներին ու հավաքականներին: Վենգերի առաջարկը կապված ընտրական փուլերի անցկացման հետ: Ֆրանսիացին առաջարկում է ընտրական փուլերն անցկացնել մեկ թափով: Սա և տրամաբանական, և ողջամիտ առաջարկ է, բայց միայն այն դեպքում, եթե փորձ չարվի այդ ամիսը խցկել եվրոպական ֆուտբոլային մրցաշրջանի մեջտեղում:

2022 թվականի Մունդիալի ընտրական փուլի խաղերն ակումբային մրցաշրջանը կիսում են չորս անգամ. մարտի վերջին, սեպտեմբերի սկզբին, հոկտեմբերի կեսին և նոյեմբերի կեսին: Ամեն անգամ հավաքականները շաբաթական երկու հանդիպում են անցկացնում: Եթե այս դադարները չլինեին ու դրանց փոխարեն կայանային առաջնությունների հանդիպումները, ապա ակումբային մրցաշրջանը առնվազն մեկ ամսով կկրճատվեր: Առավելագույնն ամիս ու կես, որովհետև կլինեն շաբաթներ, երբ հնարավոր կլինի նշանակել եվրագավաթային խաղարկությունների հանդիպումներ, կամ տուր անցկացնել շաբաթվա կեսին: Սրա արդյունքում կազատվի մեկ ամսից մինչև վեց շաբաթ ժամանակահատված առանձին ընտրական մրցաշար անցկացնելու համար: Օրինակ` ակումբային մրցաշրջանի ավարտից հետո:

Իսկ հիմա գլխավորը. այդ մրցաշարը կանցկացվի չորս տարին մեկ, ինչպես Աշխարհի առաջնությունը: Եվս չորս տարին մեկ նման ընտրական փուլ Եվրոյի համար: Ընդհանուր ստացվում է չորս տարում երկու խոշոր մրցաշար և ընտրական երկու փուլ: Այլ կերպ ասած ֆիքսվում են ժամկետները, թե երբ են խաղալու հավաքականները:

Այս դեպքում Մունդիալի ու Եվրոյի անցկացումը չի խանգարի ակումբների ծրագրերին կապված նախապատրաստական փուլերի հետ: Մրցաշրջանը կսկսվի և կավարտվի նույն ժամանակահատվածում, մարզիչները կկարողանան հարմարվել ֆիքսված գրաֆիկին և այսպես շարունակ:

Պատկերացրեք. հունիս` հավաքականների խաղեր ու միշտ: Կամ ընտրական փուլ, կամ մրցաշար: Սա նույնն է, ինչ ակումբային ֆուտբոլում. ապրիլ` Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ: Հավաքականներում խաղալուց հետո ֆուտբոլիստները մեկնում են արձակուրդ: Դրանից հետո միանում են իրենց ակումբներին 9 ամսով, որոնց ընթացքում այլևս չեն լինի դադարներ:

Հավելենք, որ այս ուտոպիստական գաղափարն ու առաջարկն ունի մեկ մինուս. այն չի կրկնապատկում եկամուտները հեռուստաիրավունքների վաճառքից, դրա համար թվում է անիրատեսական: Ավելի իրատեսական է մյուսը: