«Վիլյառեալը» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» ու նվաճեց գավաթը

Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում իսպանական «Վիլյառեալը» մրցեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Կողմերը գոլեր չխփեցին լրացուցիչ խաղակեսերում; ինչից հետո ուժեղին պարզեցին հետխաղյա 11 մետրանոցներով: Այստեղ հաջողությունն ուղեկցեց Ունայ Էմերիի սաներին; որոնք հաղթեցին 11:10 հաշվով և նվաճեցին Եվրոպայի ակումբային հեղինակությամբ երկրորդ մրցաշարի չեմպիոնական գավաթը:

Մարզչական կարիերայի ընթացքում «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին չորրորդ անգամ հաղթեց ՈւԵՖԱ/Եվրոպայի լիգայի խաղարկությունում (2013/14, 2014/15, 2015/16 և 2020/21)՝ անցնելով Ջովաննի Տրապատոնիից:

Վերջին անգամ Եվրոպայի լիգայի խաղարկության գավաթը թիմերը վիճարկել էին հետխաղյա 11 մետրանոցներով 2013/14 թթ մրցաշրջանում: Այդ ժամանակ «Սևիլիան» հաղթեց «Բենֆիկային»: Ի դեպ, «Սևիլիայի» գլխավոր մարզիչն Ունայ Էմերին էր: 

«Վիլյառեալի» կազմում գոլի հեղինակ դարձած Ժերար Մորենոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած խփեց 30 գոլ: Նա առաջին խաղացողն է «Վիլյառեալի» կազմում որը մեկ մրցաշրջանում խփած գոլերով հասնում է 30 գոլի սահմանին Ջուզեպե Ռոսսիից հետո որը 2010/11 մրցաշրջանում դարձել է 32 գոլի հեղինակ:

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում գոլի հեղինակ դարձած Էդինսոն Կավանիին, ապա ուրուգվայցին դարձավ երրորդ ֆուտբոլիստը, որը 34+ տարեկան հասակում գոլ է խփում եվրագավաթային եզրափակչում անգլիական թիմի կազմում: Այս հարցում նրանից առաջ են Գարի Մաքալիսթերը (36 տարեկան), որն աչքի է ընել 2000/01 թթ մրցաշրջանում «Լիվերպուլի» կազմում  և «Չելսին» ներկայացնող Դիդյե Դրոգբան, որը 34 տարեկանում գոլի է խփել 2011/12  մրցաշրջանում:

ՎԻԼՅԱՌԵԱԼ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 1-1 (1-0) MC
1-0՝ Խերարդ Մորենո 29՛, 1-1՝ Էդինսոն Կավանի 55՛
ՎԻԼՅԱՌԵԱԼ. 13.Խերոնիմո Ռուլյի, 3.Ռաուլ Ալբիոլ, 4.Պո Տոռես, 8.Խուան Ֆոյթ (2.Մարիո Գասպար, 88), 5.Դանի Պառեխո, 14.Մանու Տրիգերոս (23.Մոի Գոմես, 78), 24.Ալֆոնսո Պեդրասա (18.Ալբերտո Մորենո, 88), 25.Էթյեն Կապուե (12.Դանիել Ռաբա, 120), 7.Խերարդ Մորենո, 9.Կառլոս Բակա (19.Ֆրանսիս Կոկլեն, 60), 30.Յերեմի Պինո (17.Պակո Ալկասեր, 77)
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 2.Վիկտոր Լինդելոֆ, 3.Էրիկ Բայի (38.Աքսել Տուանզեբե, 116), 23.Լյուկ Շոու, 29.Աարոն Վան-Բիսիկա (8.Խուան Մատա, 120), 6.Պոլ Պոգբա (21.Դենիել Ջեյմս, 116), 18.Բռունո Ֆերնանդեշ, 39.Սքոթ Մաքթոմինեյ (27.Ալեքս Տելես, 120), 7.Էդինսոն Կավանի, 10.Մարկուս Ռաշֆորդ, 11.Մեյսոն Գրինվուդ (17.Ֆրեդ, 100)
Զգուշացում՝ Էթյեն Կապուե 54՛ (Վ), Խուան Ֆոյթ 84՛ (Վ), Էրիկ Բայի 82՛ (Մ), Էդինսոն Կավանի 113՛ (Մ) ; Մրցավար՝ Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
45 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 55
8 (1) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 9 (1)
9 ՏՈՒԳԱՆՔ 16
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3