Մխիթարյանը՝ մեկ գոլի և գոլային երկու փոխանցման հեղինակ

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ռոման» սեփական հարկի տակ հինգ անպատասխան գնդակ ուղարկեց «Կրոտոնեի» դարպասը: Տանտերերի կազմում մեկ գոլ խփեց ու գոլային երկու փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանն անցկացրել է 31 խաղ, խփել է 10 գոլ ու կատարել գոլային 11 փոխանցում: Ընդհանուր հաշվով բոլոր մրցաշարերը հաշվի առած ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ավագն անցկացրել է 43 հանդիպում, խփել է 12 գոլ ու կատարել գոլային 13 փոխանցում:

Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը հռոմեական ակումբի հետ ավարտվում է գալիք ամռանը: Չի բացառվում, որ մրցաշրջանի ավարտից հետո նա կհեռանա «Ռոմայից»: