«Ռոման» հաղթեց. Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հռոմի «Ռոման» մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց թուրքական «Տրաբզոնսպորին»: Հյուրերի կազմում հենց սկզբից խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանն ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Հայ ֆուտբոլիստի փոխանցումից հետո հաշիվը բացեց Պելեգրինին:

ՏՐԱԲԶՈՆՍՊՈՐ-ՌՈՄԱ 1-2 (0-0) MC
0-1՝ Լորենցո Պելեգրինի 55՛, 1-1՝ Անդրեաս Կորնելիուս 64՛, 1-2՝ Էլդոր Շոմուրոդով 81՛