Մխիթարյանը կրկին գոլ խփեց

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 3:1 հաշվով պարտվեց նորընծա չեմպիոն «Ինտերին»: Հյուրերի կազմում խաղին մասնակցեց ու միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանն՝ աչքի ընկնելով 31-րդ րոպեին:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ավագն անցկացրել է 32 հանդիպում և խփել է 11 գոլ: Հենոն կատարել է նաև գոլային 11 փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած 44 խաղում Մխիթարյանը դարձել է 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: