Մխիթարյանն ևս մեկ տարի կխաղա «Ռոմայում»

Հռոմի «Ռոմայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ակումբը նոր պայմանագիր է ստորագրել Հենրիխ Մխիթարյանի հետ: Նոր գործարքը նախատեսված է մեկ տարով և ժամկետը կավարտվի գալիք տարվա հունիսի 30-ին:

«Այս երկու տարում «Ռոման» գերել է ինձ: Այս ամենը շնորհիվ երկրպագուների անհավանական աջակցության»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենոն խաղում է «Ռոմայում» 2019 թվականից: Նոր ավարտված առաջնությունում հայ ֆուտբոլիստը 34 խաղում խփեց 13 գոլ ու կատարեց գոլային 10 փոխանցում: