Մխիթարյանը գոլ խփեց նաև Հռոմի դերբիում

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Ռոման» մրցեց «Լացիոյի» հետ: Մայրաքաղաքային դերբիում ուժեղ գտնվեցին «Գայլերը»:  «Ռոմայի» կազմում խաղին մասնակցեց ու հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանն՝ աչքի ընկնելով առաջին կեսի ավարտից րոպեներ առաջ: «Ռոման» ևս մեկ գոլ խփեց նաև երկրորդ կեսում ու հաղթեց 2:0 հաշվով:

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի ավագն անցկացրել է 33 հանդիպում և խփել է 12 գոլ: Հենոն կատարել է նաև գոլային 11 փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած 45 խաղում Մխիթարյանը դարձել է 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: