Կապառոսը հրապարակել է ցանկը. Մխիթարյանը չի միանա հավաքականին

23 ֆուտբոլիստայդ թվում՝ 7 նորեկ և նախկինում հրավիրված, բայց խաղաժամանակ չստացած 2 ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի՝ Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի հավաքականների հետ հանդիպումներին:  

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
  • Անատոլի Այվազով – «Ուրարտու»
  • Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

  • Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
  • Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
  • Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)
  • Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
  • Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
  • Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
  • Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

  • Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
  • Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
  • Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
  • Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)
  • Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
  • Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
  • Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
  • Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
  • Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
  • Սոլոմոն Ուդո – «Շիրակ»

Հարձակվողներ

  • Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)
  • Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Խոակին Կապառոսը, մեկնաբանելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների ընտրությունը, ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում նշել է.

«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումով:

Խոսել եմ նաև Գևորգ Ղազարյանի հետ: Նա նշեց, որ մկանային վնասվածք ունի, թիմի մարզումային գործընթացին չի մասնակցել: Սարգիս Ադամյանը նույնպես նոր է ապաքինվել վնասվածքից և վերականգնման փուլում է: Մենք որոշեցինք ռիսկի չդիմել և երկու ֆուտբոլիստներին էլ չհրավիրել մոտակա հավաքին:

Նորեկներին հրավիրել ենք՝ ելնելով նրանց ցուցադրած խաղից: Բազմաթիվ հանդիպումներ ենք դիտել ինչպես մարզադաշտերում այնպես էլ տեսանյութերով: Հրավիրված բոլոր ֆուտբոլիստներն այս պահին իրենց դիրքերում լավագույններն են և շատ մրցունակ են: Խոսել եմ նրանցից յուրաքանչյուրի հետ և ծանոթ եմ բոլորի կարողություններին:

Մենք անընդհատ կապի մեջ ենք նաև Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսի հետ և այս պահին ունենք 60 ֆուտբոլիստից բաղկացած թեկնածուների ցուցակ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ թիմերի մեկնարկային կազմում 2 հայ ֆուտբոլիստ ընդգրկելու որոշումը նույպես շատ կարճ ժամկետում կտա իր պտուղները  Կարծում եմ, որ, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները, հրապարակված ցուցակն ամենօպտիմալն է, որ կարող էր լինել»:

Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խաղարկությունում սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա հանդիպումով, իսկ երկրորդ տուրում՝ սեպտեմբերի 8-ին, Երևանում կհյուրընկալի Էստոնիայի հավաքականին:

Hot Videos